25-ամյա տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին․ հնչել են կրակոցներ
Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները, համագործակցելով Արտաշատի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 29-ին ոստացել են տեղեկություն, որ նախորդ օրը, ուշ երեկոյան, Մրգավետ գյուղում գտնվող գարեջրատանը վիճաբանություն է ծագել մատուցողուհու և 25-ամյա տղամարդ հաճախորդի միջև: Վերջինս ձեռքերով հարվածներ է հասցրել մատուցողուհու դեմքին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ վիճաբանությունը շարունակվել է դրսում: Այդ ընթացքում գարեջրատան հարևանությամբ բնակվող 45-ամյա տղամարդը, վիճաբանության մասնակիցներին հանդարտեցնելու նպատակով, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել:
Բացատրական աշխատանքի շնորհիվ հաճախորդն ու հարևանը ներկայացել են բաժին: Հարևանը հետը բերել է նաև հրացանը:
Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Ղեկին անչափահաս է եղել, փրկարարները դուրս են բերել 3 երեխայի դի. մանրամասներ Վեդում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից
Պարզվել են օգոստոսի 27-ին Վեդի քաղաքում՝ ջրանցքում ընկած ավտոմեքենայի դեպքից մանրամասներ։ Այս մասին հայտնում է ՀՀ փրկարա...
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայ...
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել․ Թուրքիայում ժամերի տարբերությամբ երկու վթար է տեղի ունեցել
11 մարդ մահացել է, 95-ը ՝ վիրավորվել երկու ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, որոնք ժամերի տարբերությամբ տեղի...
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կաթնամթերքի գործարանի տարածքի գնդակոծման հետևանքով Գորլովկայում 3 մարդ է զոհվել
Ուկրաինայի զինված ուժերի կողմից Գորլովկայի (ԴԺՀ) կաթնամթերքի գործարանի տարածքի գնդակոծության հետևանքով երեք մարդ է զոհվե...