ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել հայտարարություն անելու․ Արցախում գիշերը ժամը 04։00-ին ավարտվել է արտահերթ նիստը
Ավարտվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստը։
Ավելի վաղ տեղի էր ունեցել Արցախի ԱԽ նիստ, որի ընթացքում նախագահը նիստի մասնակիցներին տեղեկացրել էր Ադրբեջանի կողմից երեկ առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին։
Ըստ տեղում գործող տելեգրմյան ալիքների Արայիկ Հարությունյանը դուրս է եկել ժողովրդի առջև և ասել՝ իբր, անձամբ հոգալու է, որ գերի ընկած հայ ուսանողներին տուն վերադարձնեն և կոչ է արել ցրվել՝ ժամը 9-ին «լավ լուր» խոստանալով։
Հարությունյանը հայտարարել է նաև, որ ադրբեջանական կողմը Լաչինով ճանապարհը կբացի և միջանցք կտա հեռանալ ցանկացողներին։
«Մենք մենակ ենք, Պուտինն ու Բայդենը ոչինչ չեն կարող անել, մենք ընկերներ և աջակցություն չունենք, մենք բոլոր հարցերը միասին կլուծենք»:
Արայիկը դժգոհել է նաև հացի, ալյուրի, սննդի պակասից։
Ըստ տելեգրամ ալիքների ԱԺ պատերի տակ մարդիկ խոսում էին իրար մեջ և ասում ՝ «Կարո՞ղ եք հեռանալ: Ձեզ հետ անհնար է ավելի հեռուն գնալ։ Մենք կպայքարենք առանց ձեզ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահները ժամանակ են ձգում․ կա բեռների տեղաշարժ, բայց հստակ պատասխան չկա
Ադրբեջանցիները հասել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի՝ խաղաղապահների տեղակայման վայր։ Նրանք բանակցել են ռուսների հետ՝ 40 տո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է՝ թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել
Արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը հայտնում է․ Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար». Վահագն Ալեքսանյանը՝ Հայկ Մարությանի ելույթի մասին
«Ներողություն եմ խնդրում երեկվա անփութությանս համար, բայց գոնե սելը ճռռալու փոխարեն, սելվորը չճռռար»,-ֆեյսբուքյան եթերու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները թույլ չեն տվել խաղաղապահների բեռնատարները շարժվեն Աղդամի ուղղությամբ
Ռուս խաղաղապահների բեռնատարներն այսօր փորձել են տեղաշարժվել Աղդամի ուղղությամբ, սակայն տեղի բնակիչները դա թույլ չեն տվել...