Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիները թույլ չեն տվել խաղաղապահների բեռնատարները շարժվեն Աղդամի ուղղությամբ

Ռուս խաղաղապահների բեռնատարներն այսօր փորձել են տեղաշարժվել Աղդամի ուղղությամբ, սակայն տեղի բնակիչները դա թույլ չեն տվել:Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչները երեկվանից…

Ռուս խաղաղապահների բեռնատարներն այսօր փորձել են տեղաշարժվել Աղդամի ուղղությամբ, սակայն տեղի բնակիչները դա թույլ չեն տվել:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչները երեկվանից ոստիկանության անցակետի մոտ փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը՝ ադրբեջանական կողմի, Կարմիր մահիկի միջոցով, ուղարկած բեռի մուտքը թույլ չտալու համար։ Բնակիչները վրաններ են տեղադրել և հերթապահություն սահմանել:

Աղդամից Ստեփանակերտ գնացող ճանապարհին՝ Կարմիր մահիկի աշխատակիցների և ԼՂ-ի բնակիչների միջև ռուսական խաղաղապահները փշալարեր և բետոնապատնեշներ են տեղադրել։

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք՝ Բաքվից 40 տոննա ալյուրով բեռնված երկու բեռնատարները հասել են Ակնա (Աղդամ):  Բեռնափոխադրման փորձը կազմակերպած Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանի խոսքով՝ «մոբիլիզացվել են կամավորներ մարդասիրական բեռը տեղ հասցնելու համար»։ Նրանք կանգ էին առել  վրաններ տեղադրել և սպասում էին, որ խաղաղապահները նրանց կթողնեն առաջ շարժվել։
Նշենք, որ արցախյան իշխանությունները արդեն իսկ հայտարարել են, որ վերոնշյալ քայլը որևէ կերպ իրենց հետ համաձայնեցված չի եղել։ 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը դուրս է եկել հայտարարություն անելու․ Արցախում գիշերը ժամը 04։00-ին ավարտվել է արտահերթ նիստը

Ավարտվել է Արցախի ԱԺ արտահերթ նիստը։ Ավելի վաղ տեղի էր ունեցել Արցախի ԱԽ նիստ, որի ընթացքում նախագահը նիստի մասնակի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250