Ուկրաինան հաղորդել է Կրիվոյ Ռոգի և Պոլտավայի մարզի հրթիռակոծության մասին․ կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը գիշերը նախազգուշացրել են երկրի տարածքի մեծ մասում հրթիռային հարվածների վտանգի մասին։ Հարվածի տակ են հայտնվել Կրիվոյ Ռոգը և Պոլտավայի մարզը։ Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում 2 զոհի մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օդային տագնապ է հայտարարվել, մասնավորապես, Նիկոլաևի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Օդեսայի մարզերում, այնուհետև այն տարածվել է Ուկրաինայի արևելյան, կենտրոնական և հյուսիսային այլ շրջանների վրա։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ հաղորդել են, որ ռուսական կողմը հրթիռային հարված է հասցրել Պոլտավայի մարզի Գոգոլևո բնակավայրին, որի հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Ըստ Պոլտավայի մարզի իշխանությունների՝ հարվածի հետևանքով լիովին ավերվել է արդյունաբերական օբյեկտներից մեկի արտադրամասը։
Իսկ Դնեպրոպետրովսկի մարզի իշխանությունները հաղորդել են, որ ռուսական բանակը, «հարավային ուղղությունից կիրառելով մարտավարական ավիացիա», հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգ քաղաքին։ Փլվել է 2 ամառանոց, ևս 5 ամառանոց՝ վնասվել։ Նաև այրվել է տնտեսական շինություն։ Տուժածներ չկան։
[4faa9185e1a9a0ca04422708359ef7de.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններ...
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 31-ին` ժամը 10:55-ի սահմաններում...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չունի իրականության հետ որևէ առնչություն. Արցախի ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը Փարիզ–Պեկին և Թել Ավիվ–Բաքու երթուղիներով թռիչք կատարող քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշմա...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են...