Ավտովթար՝ նախագահի նստավայրի մոտ. կան տուժածներ
Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց, բախվել են 22-ամյա Սուրեն Ի.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 48-ամյա Ապրես Մ.-ի վարած Nissan X Trail մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տաբեր հիվանդանոցներ:
«Բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը»,– գրում է կայքը: