Արցախի ուստիկանությունը մանրամասներ է ներկյացրել միջադեպից
Օգոստոսի 28-ին ժամը 03:05-ին ոստիկանության ՊՊԾ գումարտակի ոստիկանը հերթապահ մասում հաղորդել է, որ Ստեփանակերտ քաղաքի Փետրվարի 20 փողոցում՝ Արցախի հանրապետության նախագահի նստավայրի ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության օպերատիվ խումբը, տաք հետքերով ձեռնարկած միջոցառումների արդյունքում, Մարտունի փողոցից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկել անսթափ վիճակում գտնվող 2 քաղաքացու՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Տ.Հ.-ին (ծնված 1983թ.) և Ա. Ա.-ին (ծնված 1981թ.):
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, նախնական համաձայնությամբ և ոգելից խմիչքների ազդեցությամբ՝ վերջիններս ներկայացել են նախագահի նստավայր և կրակոցներ արձակել շենքի և տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերը ուղարկվել է քննչական կոմիտե։ Փաստի կապակցությամբ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությու՞նը ադրբեջանցիների հետ. մանրամասներ
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են երիտասարդի: Երիտասարդը 22 տարեկան է, երիտ...
«Լաչինի միջանցքը Աղդամի ճանապարհով փոխարինելը կլինի աղետ ու Արցախի վերջը». Դավիթ Բաբայան
Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ տանող ճանապարհը պարզապես լոգիստիկ ճանապարհ է, և մենք չգիտենք՝ այն կգործարկվի և երբ, սակայն ե...
Զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է հասցրել դիրքի ավագին, այնուհետև կրակել ինքն իրեն. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում...