«Լաչինի միջանցքը Աղդամի ճանապարհով փոխարինելը կլինի աղետ ու Արցախի վերջը». Դավիթ Բաբայան
Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ տանող ճանապարհը պարզապես լոգիստիկ ճանապարհ է, և մենք չգիտենք՝ այն կգործարկվի և երբ, սակայն եթե այս ճանապարհի բացումը կապված է Լաչինի միջանցքի բացման հետ, և առավել եւս, եթե Լաչինի միջանցքը փոխարինվի այս ճանապարհով, ապա սա կլինի աղետ և Արցախի վերջը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«Դրանից հետո միջանցք հասկացությունը կվերանա, և մարդիկ, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ չեն կարողանա փախչել, չեն կարողանա հեռանալ։ Բացման հարցը (Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհը – խմբ.) չպետք է քաղաքական դառնա»,- ասել է նա։
Ըստ նրա՝ մի ճանապարհը մյուսով փոխարինելու հարցը նույնպես աշխարհաքաղաքական խնդիր է, եւ այդ պլանի իրականացման փորձը կապված է լինելու Արցախը հնարավորինս շուտ խեղդելու ցանկության հետ։
Բաբայանը պարզաբանել է, որ այսօր հեռանում են նրանք, որոնք պետք է լքեին Արցախը, այդ թվում՝ ուսանողներն ու հիվանդները, որոնք ծայրահեղ ծանր վիճակում են։
«Այլ երկրների քաղաքացիներ էլ են հեռանում։ Բայց սա Արցախում գտնվող մարդկանց շատ փոքր տոկոսն է։ Խաղաղապահներին խնդրել են գոնե ուսանողներին ու հիվանդներին տեղափոխել։ Կարմիր խաչն էլ է աշխատում»,- ընդգծել է նախագահի խորհրդականը։
Նա չբացառեց, որ վաղը Ադրբեջանը կարող է կանգնեցնել նաև այս կատեգորիայի մարդկանց և հայտարարել, որ ոչ մեկին չի թողնում, կամ կարող է նորից մարդկանց առևանգել։
«Ամեն ինչ հնարավոր է»,- հավելել է Բաբայանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք. Ռուբեն Վարդանյան
Մարդասիրական օդային միջանցքի մասին լավ լուրեր ունենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռու...
Երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությու՞նը ադրբեջանցիների հետ. մանրամասներ
Ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետից առևանգել են երիտասարդի: Երիտասարդը 22 տարեկան է, երիտասարդ...
Զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է հասցրել դիրքի ավագին, այնուհետև կրակել ինքն իրեն. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում...
«Ծնկներս չենք ծալելու ու պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հնարավորություն ունենք». Արցախի նախագահ
Արցախն իր ամենադժվար շրջանն է ապրում. Արցախը չի մոռանա իր լավ ընկերներին, որոնք այսօր աջակցում են իրեն: Այս մասին այսօր՝...