Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈւ–ն Բելգորդում գյուղ է գնդակոծել կասետային արկերով. կան տուժածներ

Վալույսկի օկրուգի Ուրազովո գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել 4 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։ «Ուկրաինայի ԶՈւ–ն «Գրադով» գնդակոծել է…

Վալույսկի օկրուգի Ուրազովո գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորում է ստացել 4 խաղաղ բնակիչ։ Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

 

«Ուկրաինայի ԶՈւ–ն «Գրադով» գնդակոծել է Վալույսկի օկրուգի Ուրազովո գյուղը։ Կասետային արկերն ընկել են մասնավոր տների և գյուղատնտեսական խանութի տարածքի վրա։ Նախնական տվյալներով` 4 տուժած կա. երեք տղամարդ և մեկ կին։ Բոլորի վնասվածքները բեկորային են», – Telegram–ում նշել է Գլադկովը։

 

Նրա խոսքով` շտապօգնության բրիգադները տուժածներին տեղափոխել են Վալույսկիի կենտրոնական հիվանդանոց, բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նրանց։

 

«Մի քանի բնակելի տուն և մեքենաներ են վնասվել։ Օպերատիվ և վթարային ծառայությունները դեպքի վայրում են, նրանք շրջում են տներով», – հավելել է մարզպետը։

 

Նշենք, որ Ուրազովո գյուղը գտնվում է Վալույկի քաղաքից 15 կմ դեպի հարավ և 12 կմ Ուկրաինայի սահմանից դեպի հյուսիս։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250