Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ ֆուտբոլի դպրոցականների առաջնության ժամանակ. 4 վիրավոր կա․ ԱՄՆ

Կրակոցների պատճառով ընդհատվել է ամերիկյան դպրոցականների ֆուտբոլի խաղը։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Օկլահոմա նահանգում։ Նախնական տվյալներով` առնվազն 4 մարդ է…

Կրակոցների պատճառով ընդհատվել է ամերիկյան դպրոցականների ֆուտբոլի խաղը։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել Օկլահոմա նահանգում։

 

Նախնական տվյալներով` առնվազն 4 մարդ է վիրավորվել։

 

Կադրերում երևում է` ինչպես է խաղի ժամանակ (որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ) խառնաշփոթ սկսվում, մարդիկ հանկարծ վազելով ցրվում են տարբեր ուղղություններով։ Հաղորդավարներն անմիջապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում դաշտում։ Միայն որոշ ժամանակ անց է պարզ դառնում, որ ինչ–որ մեկը կրակ է բացել։

 

Նշվում է, որ կասկածյալին հաջողվել է փախուստի դիմել։ Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250