Հունգարիայի նախագահը ասել է, որ հնարավոր է` Ուկրաինայի հարցով բանակցություններ լինեն
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը հայտարարել է, որ շուտով փոփոխություններ կլինեն ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:
Իտալական il Messaggero պարբերականին տված հարցազրույցում Նովակը, որն անցած ուրբաթ այցելել էր Վատիկան, նշել է, որ հավատում է Ուկրաինայի կարգավորման հարցով պապական բանագնաց կարդինալ Մատեո Ձուպիի առաքելության հաջողությանը, որն ավելի վաղ այցելել էր Կիև, Մոսկվա, Վաշինգտոն և մտադիր էր մեկնել Պեկին:
«Ես վստահ եմ, որ շուտով փոփոխություններ կլինեն։ Արդեն այն, որ Ձուպին բանակցություններ է վարել առանցքային դեմքերի հետ, իսկ այժմ նա դա կանի նաև Չինաստանում, կարևոր պահ է և նշանակալի ազդանշան»,– ասել է Հունգարիայի նախագահը։
Հատկանշական է, որ Վատիկան այցից առաջ Նովակը եղել է Կիևում, որտեղ նա «երկար և անկեղծ զրույց» է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա համոզված է, որ ժամանակն է խոսել այն մասին, թե ինչպես կառուցել աշխարհը:
«Ես միանգամայն համաձայն եմ Ֆրանցիսկոս պապի հետ, նույնիսկ եթե ես չեմ կարող հրապարակային հայտարարություն անել խաղաղության կոնկրետ ծրագրի առկայության մասին։ Ես նախկինի պես համոզված եմ, որ այժմ մենք ավելի մոտ ենք այդ ծրագրի իրականացմանը...բայց ավելին ասել չեմ կարող»,– հավելել է նախագահը։
Մոսկվայում բազմիցս ընդգծել են, որ պատրաստ են բանակցությունների, սակայն Կիևը դրանց արգելք է սահմանել օրենսդրական մակարդակով: Այնտեղ հայտարարում են, որ խաղաղություն կարող է հաստատվել միայն Ուկրաինայի պայմաններով և երկրի՝ 1991 թվականի սահմաններին վերադառնալուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Ավինյանը` Հայկ Մարությանի հրապարակման մասին
Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու,...
«Ոչինչ ուժով չի փոխվի». Հայաստանում Իրանի դեսպանը՝ սահմանները փոխելու Բաքվի ծրագրերի մասին
Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությա...
ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը Սյունիքի մարզում է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով օգոստոսի 22-ից Հայաստան...
«Սկզբունքային նշանակություն ունի ԵԱՏՄ ընդհանուր գազային շուկայի ստեղծումը». Փաշինյան
ԵԱՏՄ անդամ երկրներն այս պահին աշխատում են Ռուսաստանի տրամադրած Սանկտ Պետերբուրգի դեկլարացիայի վրա։ Այդ մասին այսօր Ծաղկա...