«Սուրմալուի գործն» ուղարկվել է դատարան․ ովքեր են 3 մեղադրյալները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթն ուղարկվել է դատարան։
Այս մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։
Մեղադրյալներն են կենտրոնում տարածք վարձակալածներից Վահագն Հովհաննիսյանն ու որպես նրա ընկերներ ներկայացված Գարիկ Վարդանյանն ու Մհեր Մարգարյանը։ Դատավոր է նշանակվել Գագիկ Պողոսյանը։ Նիստի ժամկետ նշված չէ։
Գործը մուտք է արվել օգոստոսի 15-ին։
Վահագն Գևորգի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առևտրի իրականացման վայրի առևտրի օբյեկտների, վաճառատեղերի և պահեստների տրամադրման» պայմանագրով Առևտրի կենտրոնում վարձակալելով Ընկերության՝ Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը և նույն պայմանագրի 2.4.3 կետի պահանջների համաձայն՝ ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման և իր մեղքով պատճառված վնասի դեպքում՝ պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև առաջացել է այլ ծանր հետևանքներ, այն է՝ փլուզվել են Առևտրի կենտրոնի չորս հարկանի և հարակից շինությունները, ոչնչացվել կամ վնասվել են Առևտրի կենտրոնում առևտրային գործունեություն ծավալած բազմաթիվ անձանց պատկանող տարբեր տեսակի ապրանքները, բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ թեթև, միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ծխահարվել են մի շարք անձինք, որոշ դեպքերում ամբողջությամբ այրվել և շահագործման համար ոչ պիտանի են դարձել մի քանի տասնյակ ավտոմեքենաներ, 89 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց պատճառվել է ընդհանուր 3.579.230.495 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս»:
Գարիկ Արկադյայի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Մհեր Մարգարյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ»:
Մհեր Վարուժանի Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա հանդիսանալով Վահագն Գևորգի Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից Երևան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող Առևտրի կենտրոնի առևտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքում, Վահագն Հովհաննիսյանի և Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդ կերպ դրսևորելով հանցավոր անփութություն, այն է՝ չի նախատեսել իր գործողությունների արդյունքում ուրիշ մարդու մահվան առաջացումը, սակայն պահեստներում պահվող հրագործական արտադրատեսակների քանակությամբ և պահման հատուկ կարգով պայմանավորված՝ պարտավոր էր և կարող էր դա նախատեսել, եթե գործեր ավելի զգույշ, որով խախտել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի № 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» և ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետևանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաև բազմաթիվ անձինք ստացել են տարբեր, այդ թվում՝ միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է հայտնի Պրիգոժինի հետ զոհված մարդկանց մասին
Հրապարակվել են մանրամասներ` երեկ «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետևանքով զոհվածների մասին։ «Վագն...
Արցախում հացի հերթը՝ անձրևի ժամանակ
Արցախում հումանիտար վիճակն օր օրի սրվում է։ Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանի՝ «մարդիկ ոչ թ...
Գեղարքունիքի մարզպետարանը՝ դստեր նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին
2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (նախկին մարզպետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իր...
Ինչ է արվում հայաստանցիների անձնական տվյալների պաշտպանության համար. աղմուկ՝ Yandex-ի շուրջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ տարի առաջ Yandex Go-ի սովորական աշխատակիցներին սկսեց հետաքրքրել այն փաստը, թե կոնկ...