Քաղաքականություն

Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում մեծ ռիսկեր է պարունակում․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում մեծ ռիսկեր է պարունակում․ Արցախի ԱԳՆ
Արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն։  «Միաժամանակ…

Արցախյան կողմը մշտապես հանդես է եկել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման դիրքերից, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն։  

«Միաժամանակ, նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան։ 

Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք: 

Հավելենք, որ ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։ 

Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակն այսօր անդրադարձել է այդ թեմային»,- ասված է հայտարարությունում։

Նմանատիպ հոդվածներ

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ն ինձ կադրից ջնջել է, իմ խոսքը փոխարինել է ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել» ՔՊ-ի լոգոն․ Մարության

Երևանի առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքպետ՝ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․&nbsp...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250