Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ այրված բնակարանում դի է հայտնաբերվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ այրված բնակարանում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է այսօր` ժամը 17։00-ի սահմաններում։ Ըստ…

Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է այսօր` ժամը 17։00-ի սահմաններում։ Ըստ ահազանգի` Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

 

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,– նշված է հաղորդագրության մեջ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին սահմաններում, մոտ 10 րոպե անց էլ` մարվել։ Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել են պատշգամբը՝ գույքով, մասամբ հյուրասենյակի գույքը, ջերմահարվել են խոհանոցը և լոգարանի կախովի առաստաղը։

 

[73c65850c6d8df7181f187eb8e2012d1.jpg]

[95cd24cf1e07df8f07006de2666716aa.jpg]

[dd4e8d2bf1e7854e29ae7fbb42e3f744.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250