Գերմանիայի կառավարությունը հաստատել է կանեփը ժամանցի համար օգտագործելու մասին օրինագիծը
Այսօր Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել վիճահարույց բեկումնային օրինագծին, որը մեծահասակներին թույլ կտա գնել և պահել փոքր քանակությամբ կանեփ՝ ժամանցի նպատակով օգտագործման համար, գրում է Euronews-ը։
Որոշումը, որը դեռ պետք է ընդունվի խորհրդարանի կողմից, թույլ կտա մեծահասակներին պահել մինչև 25 գրամ կանեփ և առավելագույնը 3 բույս աճեցնել իրենց անձնական օգտագործման համար:
Նրանք նաև կկարողանան թմրանյութ գնել՝ միանալով շահույթ չհետապնդող «կանեփի ակումբներին», որոնց կթույլատրվի ունենալ առավելագույնը 500 անդամ:
Ներկայումս կանեփը Գերմանիայում օրինական է համարվում սահմանափակ բժշկական կարիքների համար աճեցնելու և օգտագործելու դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզպետարանը՝ դստեր նկատմամբ բռնություն գործադրած կնոջ ընտանիքի մասին
2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի (նախկին մարզպետարանի) ընտանիքի, կանանց և երեխաների իր...
Ինչ է արվում հայաստանցիների անձնական տվյալների պաշտպանության համար. աղմուկ՝ Yandex-ի շուրջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ տարի առաջ Yandex Go-ի սովորական աշխատակիցներին սկսեց հետաքրքրել այն փաստը, թե կոնկ...
«Սուրմալուի գործն» ուղարկվել է դատարան․ ովքեր են 3 մեղադրյալները
«Սուրմալու» առևտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի քրեական վարույթն ուղարկվել է դատարան։Այ...
Ինչ է հայտնի Պրիգոժինի հետ զոհված մարդկանց մասին
Հրապարակվել են մանրամասներ` երեկ «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ ավիավթարի հետևանքով զոհվածների մասին։...