Բելառուսն ադեկվատ է արձագանքում ՆԱՏՕ-ի գործողություններին. Վոլֆովիչ
Որոշ օտարերկրյա քաղաքական գործիչներ դեռ մտածում են սառը պատերազմի հասկացողություններով: Նրանք իրենց սադրիչ հայտարարություններով ու չմտածված գործողություններով ամեն կերպ փորձում են լարել իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
«Ինքներդ եք տեսնում, թե ինչ եռանդով են մեր հարևանները ձգտում իրականացնել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի որոշումներում ամրագրված սկզբունքները», - ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։
«Եվ դա անում են անգամ ժամանակից շուտ, որպեսզի հաճոյանան իրենց արտասահմանյան համակարգողներին։ Կրկին արևելքից երևակայական սպառնալիքների մասին հայտարարություններ ենք լսում։ Նման մտացածին պատրվակներով միջոցներ են ձեռնարկվում Լեհաստանի և Բալթյան երկրների ռազմականացման ուղղությամբ։ Վարշավան պատրաստակամություն է հայտնել իր տարածքում ամերիկյան մարտավարական միջուկային մարտագլխիկներ ընդունել։ Գնվում են ժամանակակից զինատեսակներ»,- ասել է նա։
Վոլֆովիչն ավելացրել է, որ ներկայումս լեհական բանակի կազմում շարունակվում է 1-ին մեքենայացված դիվիզիայի կազմավորումը, որը տեղակայվելու է մեր արևմտյան սահմանների մոտ։ Անհիմն շահարկելով Բելառուսում «Վագներ» ՄՌԿ-ի առկայությունը՝ Լեհաստանը սահմանամերձ շրջաններում երկու ուժեղացված մեքենայացված գումարտակ է տեղակայել: Լիտվան նույնպես նախատեսում է մեծացնել իր ռազմական զորախումբը։ Վերջերս Վիլնյուսը հայտարարեց իր տարածքում ամերիկյան ստորաբաժանումների ներկայությունը մինչև 2025 թվականը երկարաձգելու մասին։ Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Լիտվայում և Լատվիայում ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ անցկացվել է ավելի քան 10 վարժանք։ Այս ամենը, անկասկած, թեժացնում է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։
«Այս պայմաններում մենք իսկապես մանրամասն ուսումնասիրում ենք Ուկրաինայում Հատուկ ռազմական գործողության անցկացման փորձը։
«Վագներ» ՄՌԿ-ի հրահանգիչների հետ աշխատում ենք ժամանակակից մարտեր վարելու մարտավարության վրա։ Եվ մենք դա չենք թաքցնում։ Ամեն ինչ արվում է բացառապես պաշտպանական նպատակներով։ Նույնը վերաբերում է Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայմանը»,- ասել է Ալեքսանդր Վոլֆովիչը։
«Ընդհանուր առմամբ, կարող եմ վստահորեն ասել, որ ՆԱՏՕ-ի բլոկի և նրա առանձին անդամների գործունեության վերաբերյալ մեր բոլոր կանխատեսումները լիովին հաստատվել են։ Իհարկե, մենք ձեռքներս ծալած չենք նստում, այլ համարժեք արձագանքման միջոցներ ենք ձեռնարկում»,- եզրափակել է պաշտոնյան։
Նմանատիպ հոդվածներ
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...