Հնդկաստանը և Ռուսաստանը վերահաստատել են իրենց ռազմավարական գործընկերությունը

Հնդկաստանը և Ռուսաստանը վերահաստատել են իրենց ռազմավարական գործընկերությունը մետաղագործության և արդյունաբերության ոլորտում՝ համաձայնվելով խորացնել համագործակցությունը ալյումինի, պարարտանյութերի, երկաթուղիների և հանքարդյունաբերության տեխնոլոգիաների ոլորտներում, հաղորդել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական ծառայությունը՝ Նյու Դելիում կայացած արդիականացման և արդյունաբերական համագործակցության Հնդկաստան-Ռուսաստան աշխատանքային խմբի 11-րդ նիստից հետո։


Հանդիպումն ավարտվել է արձանագրության ստորագրմամբ, որը «վերահաստատում է Հնդկաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը և արդյունաբերական ու տնտեսական համագործակցությունը խորացնելու նրանց համատեղ հանձնառությունը»։


Հանդիպման ժամանակ երկու կողմերից մոտ 80 պատվիրակներ, այդ թվում՝ կառավարության պաշտոնյաներ, փորձագետներ և արդյունաբերության ներկայացուցիչներ, քննարկել են ավիացիոն և տիեզերական գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ փոքր ինքնաթիռների համար մխոցային շարժիչների արտադրությունը, ինչպես նաև ածխածնային մանրաթելային տեխնոլոգիայի, հավելանյութերի արտադրության և 3D տպագրության համատեղ մշակումները։


Հիշեցնենք՝ այսօր Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 25% ներմուծման մաքս է սահմանվում՝ ռուսական նավթի մատակարարման պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ