Եռամսյա վարժական հավաքներ՝ աշնանը
Հայաստանի կառավարությունը մտադիր է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։
Նշված նախագիծը ներառված է ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստի օրակարգում։
Նախատեսվում է վարժական հավաքներն անցկացնել ` 2025 թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ։
Պաշտպանության նախարարությունը նշել է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ՊՆ-ն՝ Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու լուրերի մասին
Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը ֆեյսբուքում գրել է. «Ի պատասխան ԶԼՄ հարցումների Մամուլում և սոց...
Հայաստանն ու ԱՄՆ-ն կանցկացնեն համատեղ զորավարժություններ. ՊՆ
Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությ...
ՊՆ-ն` Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ֆեյսբուքում գրել է. «Ի պատասխան ԶԼՄ հարցումների Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվ...
Հազարավոր բնակիչներ լքում են Դոնեցկը
Դոնեցկի շրջանից խաղաղ բնակիչների ամենօրյա տարհանումների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ օրական 300-400-ից հասնելով 600-700 մա...