Անցել են այն ժամանակները, երբ Մոսկվան մեզ թելադրում էր․ Մոլդովայի ԱԳՆ
Անցել են այն ժամանակները, երբ Մոսկվան մեզ թելադրում էր, թե ինչ քայլեր ձեռնարկենք։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայիլ Պոպշոյը՝ մեկնաբանելով պաշտոնական Մոսկվայի տեսակետները Եվգենիա Գուցուլի ձերբակալության վերաբերյալ, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Նա նշել է, որ իր երկիրը կտրականապես մերժում է իր ներքին գործերին ցանկացած միջամտություն։
«Մեր երկիրը քայլեր է ձեռնարկում իր քաղաքացիների շահերից ելնելով և ամրապնդում է իր դիրքերը եվրոպական տարածքում», - ընդգծել է նախարարը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոլդովայի Գագաուզիայի ինքնավար մարզի ղեկավար Եվգենիա Գուցուլայի նկատմամբ դատարանի դատավճիռը հակառակորդների վրա ճնշման փորձերի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշման օրինակ է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...