Կարևորը՝ Փաշինյան-Ալիև հանդիման կազմակերպիչն ԱՄՆ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը․ Ադրբեջանցի պատգամավոր
Վաշինգտոնը կդառնա պատմական իրադարձության ասպարեզ. Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կանցկացվեն եռակողմ բանակցություններ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Լրատվամիջոցները հաղորդում են, որ կողմերը չեն ստորագրի խաղաղության պայմանագիր, այլ կկազմեն «մտադրությունների նամակ», որը հիմք կհանդիսանա հետագա համաձայնագրերի համար: Իրանում Ադրբեջանի նախկին դեսպան Ջավանշիր Ախունդովը մեկնաբանել է Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, գրում է «Մինվալ Պոլիտիկա»-ն:
Փորձագետի խոսքով՝ հուշագրի ձևաչափով փաստաթղթի ստորագրումը տրամաբանական քայլ է, որը արտացոլում է կողմերի դիրքորոշումները հիմնական հարցերի շուրջ, հիմնականում երկու ոլորտներում՝ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներ և Զանգեզուրի միջանցքի բացումը։
«ՀՀ Սահմանադրությունն իր ներկայիս տարբերակով իրականում խոչընդոտում է խաղաղության գործընթացի առաջխաղացմանը։ Հայաստանը պետք է այն համապատասխանեցնի նոր իրականությանը։ Սա հեշտ չէ. մոտենում են նախագահական ընտրություններ, և միայն դրանցից հետո կարող է անցկացվել այս հարցի վերաբերյալ հանրաքվե», - նշել է Ախունդովը։
Դիվանագետը հատուկ ուշադրություն դարձրեց բանակցությունների վայրին. կազմակերպիչը ԱՄՆ-ն է, այլ ոչ թե Ռուսաստանը.
«Սա կարևոր կետ է: Այն փաստը, որ փաստաթուղթը կստորագրվի Վաշինգտոնում, այլ ոչ թե Ռուսաստանի Դաշնության տարածքում, արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության ազդանշան է: Ամերիկան ցանկանում է հանդես գալ որպես համաձայնագրերի կատարման երաշխավոր»։
Նա նաև նշել է, որ այս քայլը կարևոր ուղերձ է Իրանին, որն իր շահերն ունի տարածաշրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը կատարեց Ադրբեջանի պահանջը
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը փոխել է Ստեփանակերտի վերաբերյալ հրապարակված լրատվական հոդվածի վերն...
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Ադրբեջանը մեղադրում է Իրանին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված իրական նպատակները թաքցնելու համար
Տարածաշրջանի տեղեկատվական տարածքը խառնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Վաշինգ...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...