Պատահարներ
Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. տարհանվել են բնակիչներ
Mariam Z.
Օգոստոսի 6-ին, ժամը 06։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և մեկ ավտոսանդուղք։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում։
Ըստ Shamshyan-ի տեղեկությունների հրշեջ փրկարարները տարհանել են 7 քաղաքացու, 6-ին քաղաքացիական ավտոզամբյուղի կիրառմամբ (6 քաղաքացիներից 3-ը երեխաներ են)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։23-ին, մարվել՝ ժամը 07։39-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0