«Զանգեզուրի միջանցք» նախագիծը սպառնալիք է Իրանի ազգային շահերի համար․ Մողադամ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ամիր Մողադամը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը սպառնալիք է համարում Իրանի ազգային շահերի համար։


«Այս նախագիծն Ադրբեջանը փորձում է իրագործել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ»։


«Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման հարցը դեռևս լուծված չէ, բայց ամերիկացիներն ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս արագ իրականացնել այդ նախագիծը։ Այն կարող է ուղղակի սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության և Իրանի շահերի համար», – ասել է Ամիր Մողադամը։


Պատգամավորի խոսքով՝ Իրանի խորհրդարանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները դա կանխելու համար։ Մողադամի կարծիքով՝ այս նախագիծը խափանելու գլխավոր դերը պատկանում է Իրանի կառավարությանը, որը պետք է ակտիվ դիվանագիտության միջոցով կանխի Իրանի թշնամիների նպատակների իրականացումը։


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին էլ հայտարարել էր, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը ցամաքային շրջափակման մեջ է գցելու Իրանին և Ռուսաստանին:

Քաղաքականություն

Պատահարներ