Աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Խորհրդարանը սեպտեմբերի 12-ից կվերսկսի իր աշխատանքը: Ինչպես օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են փոխանցում, ԱԺ նոր նստաշրջանը թեժ է լինելու, մի շարք կարևոր եւ մեծ աղմուկ բարձրացրած օրենքի նախագծեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում: Նախագիծը ԱԺ կգա սեպտեմբերի կեսին, այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:
Օրաթերթն իշխանական իր աղբյուրներից տեղեկացել է, որ ՔՊ-ում արդեն իսկ վերջնական որոշում կա, որ դեմ են քվեարկելու նախագծին: ԱԺ նոր նստաշրջանում քննարկվելու է նաև երկար չարչրկված Հռոմի ստատուտը, որը դեռ կառավարությունում է:
Բանն այն է, որ ՔՊ-ականները դեռ չգիտեն՝ ինչպես վարվել նախագծի հետ, ինչպես անեն, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ավելի չլարեն: Հենց սրանով է պայմանավորված, որ նախագիծը դեռ օդում կախված է մնում, կառավարությունն այն չի ուղարկում ԱԺ:
Այսպիսով, կարող ենք արձանագել, որ աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառ...
Հայաստանի խնդրանքն ընդուվեց․ ՄԱԿ-ում՝ Արցախի հարցով նիստ կհրավիրեն․ հայտնի է օրը
Արցախում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա չորե...