«Բարբի» ֆիլմը նոր ռեկորդ է սահմանել
«Բարբի» ֆիլմը շարունակում է ռեկորդներ սահմանել։ Երկու շաբաթվա ընթացքում ֆիլմն ամբողջ աշխարհում հավաքել է 1 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Հայտնի տիկնիկի մասին պատմող գեղարվեստական ֆիլմը Գրետա Գերվիգին պաշտոնապես դարձրել է աշխարհի առաջին կինը, ում նկարահանած ֆիլմը նման հաջողության է հասել համաշխարհային կինովարձույթում։
Բացի այդ, «Բարբին» ռեկորդ է սահմանել նաև տնային կինովարձույթում՝ կին ռեժիսորների մասնակցությամբ ստեղծված ֆիլմերի շրջանում․ Գրետա Գերվիգի ֆիլմը հավաքել է ավելի քան 460 միլիոն դոլար։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Աննա Վոդենին, ով Ռայան Ֆլեքի հետ համագործակցությամբ «Կապիտան Մարվելի» ռեժիսորն է։ Այն ժամանակ ֆիլմը տնային կինովարձույթում հավաքել էր 426 միլիոն դոլար:
«Բարբի» ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հուլիսի 21-ին։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարում են Մարգո Ռոբին և Ռայան Գոսլինգը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Աշխարհի ամենամեծ զբոսանավը գրեթե պատրաստ է
Ավարտվել է աշխարհի ամենամեծ զբոսանավի շինարարությունը Ֆինլանդիայի նավաշինարանում։ Այն իր առաջին փորձնական նավարկությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չեմ ուզում ուրախացնել թշնամի ազգին․Նարե Գևորգյանը չեղարկեց երգի պրեմիերան
Երգչուհի Նարե Գևորգյանը չեղարկել է իր՝ «Քամանչա» երգի պրեմիերան: Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարա...
«Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ հետ»․ Snoop Dogg-ը համերգ կտա Երևանում
Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին համերգ կտա Երևանում։ Նա տեսանյութ է հրապարակել «Ինստագրամում»։ «Հա...
Հաջորդ ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի...