Ողբերգական դեպք Երևանում. «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա տղա երեխայի դի
Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի: Հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես հայտնում է կայքը, պարզվել է, որ ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է` գցելով երեխային անիվների տակ։
Հայրը, նկատելով կատարվածը, երեխային իրենց մեքենայով բերել է իրենց տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են որ երեխայի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին երեխայի ծնողի հետ զրուցում են Ոստիկանության աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե որտե՞ղ է երեխան վնասվածքներ ստացել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները հրդեհվել են
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Այս մասին հ...
35-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ-Նորապատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնի...
Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսա...
ԱՄՆ-ում տատիկը 1-ամյա թոռնուհուն 8 ժամ թողել է՝ շոգից շիկացած մեքենայում
ԱՄՆ-ի Լոնգ Այլենդ կղզում 1-ամյա աղջիկ երեխան մահացել է այն պատճառով, որ տատիկը նրան 8 ժամ թողել է շոգից շիկացած մեքենայո...