Պատահարներ
Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկը արձանագրել է հետիոտնի մահը:
Տեղում պարեկները ստուգել են վարորդի սթափության աստիճանը, նա եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Խոշոր հրդեհ է բռնկվել Բեյրութի նավահանգստում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0