ԱՄՆ-ում տատիկը 1-ամյա թոռնուհուն 8 ժամ թողել է՝ շոգից շիկացած մեքենայում
ԱՄՆ-ի Լոնգ Այլենդ կղզում 1-ամյա աղջիկ երեխան մահացել է այն պատճառով, որ տատիկը նրան 8 ժամ թողել է շոգից շիկացած մեքենայում: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով Սաֆոլկ օկրուգի ոստիկանության աշխատակիցներին:
«Փոքրիկը մահացել է երկուշաբթի այն բանից հետո, երբ նրան ութ ժամ թողել են Լոնգ Այլենդում շիկացած մեքենայի մեջ»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալներով՝ 54-ամյա բնակչուհի տատիկը մոռացել է 14 ամսական աղջկան մանկապարտեզ տանել և մեկնել է աշխատանքի՝ երեխային թողնելով մեքենայի մեջ՝ հետևի նստարանին: Նշվում է, որ ութ ժամ անց կինը գնացել է մանկապարտեզից երեխային վերցնելու և հասկացել է, որ նրան թողել է մեքենայում:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ երեխան տեղափոխվել է Սմիթթաուն քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:
Նշվում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել այս գործով:
Ազգային անվտանգության խորհրդի տվյալներով, որոնց հղում է անում հեռուստաալիքը, ամեն տարի ԱՄՆ-ում մոտ 40 երեխա է մահանում ջերմային հարվածից՝ հայտնվելով մեքենայում փակված: Շատ դեպքերում ծնողները կամ դայակները մոռանում են, որ երեխան մեքենայում է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները հրդեհվել են
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Այս մասին հ...
Ողբերգական դեպք Երևանում. «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա տղա երեխայի դի
Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտա...
35-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ-Նորապատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնի...
Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսա...