Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանը կտեղափոխեն․ Sputnik
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։
Գործարանի տնօրինությունը լրատվամիջոցի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ Մետալուրգիական գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը լրատվամիջոցին հայտնել էր, որ գործարանի աշխատանքը կաթվածահար վիճակում է։ Դրանց իրականացման ցանկացած փորձի դեպքում շինհրապարակում գտնվող աշխատողներն անմիջապես հայտնվում են Ադրբեջանի զինուժի ուղիղ թիրախում։
Երասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի սեփականատերերը ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» և «ՍԻԷՍԻ գլոբալ ինվեսթմենթս» ընկերություններն են։ Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ եթե Ադրբեջանը կրկին կրակի անզեն բանվորերի ուղղությամբ, իրենք դա կդիտարկեն ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ։
Մինչ այդ` հունիսի 20–ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվել էին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։ Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեին, որ ամերիկյան դրոշի ներկայությունը զսպող ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի նկատմամբ։ Հրետակոծությունը չդադարեց նույնիսկ այն բանից հետո, երբ օտարերկրյա դեսպաններն այցելեցին այս հայ-ամերիկյան ձեռնարկություն և բարձրացրին ամերիկյան դրոշը։
Բայց դատելով Ադրբեջանի` Երասխի նկատմամբ չդադարող ագրեսիայից` ո՛չ ամերիկյան ներդրողների հայտարարությունը և ո՛չ էլ ամերիկյան դրոշի առկայությունը Ադրբեջանի իշխանությունների վրա ոչ մի ազդեցություն չեն թողել։
Նմանատիպ հոդվածներ
Նախկին քաղաքապետը՝ ՊՆ փոխնախարար․ պաշտոնական
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 3-ին, որոշումեր է ստորագրել, որոնցից մեկով Հրաչյա Սարգսյանին ազատել է վարչապե...
Հրաչյա Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ․ Baghramyan26
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում է Baghramyan2...
Արցախի ՊԲ-ն չի թիրախավորել Բաքու թռչող օդանավը Թուրքիայի և Վրաստանի երկնքում. Բաքուն ստում է․ «Հետք»
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին պնդումները Արցախի ՊԲ-ի կողմից քաղաքացիական օդանավերի թիրախավորման մասին սուտ են: Կեղծիքը բացահայտե...
ԼՂ բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. Կոստանյան
Հայաստանից մարդասիրական բեռով շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այս մասին Twit...