70 ուղևորներով լաստանավ է խորտակվել
Ֆիլիպինների Լուսոն կղզու մոտ խորտակվել է լաստանավ, որում եղել է 70 ուղևոր։ Այս մասին այսօր հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Ֆիլիպինների առափնյա պահպանությունը հաստատել է միջադեպը՝ չհայտնելով այլ մանրամասներ՝ հավելելով, որ որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։
Ֆիլիպիններում լաստանավերի վթարները հազվադեպ չեն, հիմնականում հաճախակի փոթորիկների, նավակների վատ սպասարկման, գերբեռնվածության և անվտանգության կանոնների վատ կիրառման պատճառով:
Անցյալ շաբաթ Մանիլայից արևելք ընկած Ռիսալ գավառի Բայ լճում 42 մարդու տարողունակությամբ, բայց 70 ուղեւոր տեղափոխող մարդատար նավը շրջվել էր, որի հետևանքով 27 մարդ էր զոհվել:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաները հրդեհվել են
Այսօր առավոտյան Երևանյան լճի ճանապարհին երկու մարդատար մենքենա հետադարձ կատարելիս բախվել են իրար և հրդեհվել։ Այս մասին հ...
35-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 2-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ալաշկերտ-Նորապատ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնի...
Մահվան ելքով վրաերթ՝ «Հյուսիսային» ավտոկայանի դիմաց
Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հյուսիսա...
Ողբերգական դեպք Երևանում. «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 5-ամյա տղա երեխայի դի
Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտա...