Կոչ եմ արել փաստահավաք առաքելություն ուղարկել՝ ԼՂ հայերի վիճակն ուսումնասիրելու համար․ ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Կոքսը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի հետագա վատթարացումը՝ հիշեցնում եմ վեհաժողովի՝ հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղղված դիմումը՝ հնարավորինս արագ կազմակերպել փաստահավաք առաքելություն դեպի Ադրբեջան՝ գնահատելու այն իրավիճակը, որում հայտնվել են հայերը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի հասանելիություն չունենալու հետևանքով։
Միանում եմ երկխոսության կոչին, որը հղել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը 2023 թվականի հուլիսի 28-ին, և կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ վերջապես կատարել անդամակցության ընթացքում ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ թուլացնելու լարվածությունը և վերականգնելու խաղաղությունն իրենց երկրների միջև»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրեցօր վատթարացող իրավիճակին։ Հայտարարությ...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...