ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիմ Չեն Ընը Սերգեյ Շոյգուին ցույց է տեվել «գաղտնի» ԱԹՍ-ները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ցույց է տվել նոր հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքեր, որոնք արտաքնապես նման են ամերիկյանին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նկարներից երևում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը և ռուս նախարարը ստուգել են ԿԺԴՀ-ի նորագույն զինատեսակները, այդ թվում՝ քողարկված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, դրանց շարժական արձակման կայանները, տանկերն ու զրահատեխնիկան։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ինը Շոյգուի և Ռուսաստանի Դաշնության ռազմական պատվիրակության անդամների հետ ցուցահանդես է այցելել հուլիսի 26-ին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարության կողմից՝ Կորեական պատերազմում ռազմական գործողությունների ավարտի 70-ամյակի կապակցությամբ։
[b654897c674795cd14cbbddc9e05d3e0.jpg]
[c2f645705714ccb47c02a27520fbcfcd.jpg]
[15936d6e87704c4fea650a56ed2fb6a1.jpg]
[81356264b6a74d5464fe920587e64f40.jpg]
[332dad5b0d97fe67bcbc51241dfc3fb9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը»․ Դավիթ Տոնոյան
«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել»: Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ վիճակ է Լաչինի միջանցքում․ ՀՀ-ում Չեխիայի դեսպան Է այցելել արգելափակված Լաչինի միջանցք
Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցք՝ տեսնել...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ֊ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Լաչինի միջանցքի մոտ են
ՀՀ֊ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Լաչինի միջանցքի մոտ են։ Այս մասին հայտնում է Armenpress-ը։ Նշենք, ո...