ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ֊ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Լաչինի միջանցքի մոտ են
ՀՀ֊ում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Լաչինի միջանցքի մոտ են։ Այս մասին հայտնում է Armenpress-ը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ շատ հնարավոր է՝ օտարերկրյա դեսպանները գնան Կոռնիձոր, որտեղ գտնվում են Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարները։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են շրջափակման մեջ գտնվող Արցախ։
Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել Հակարիի կամրջից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։ Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը»․ Դավիթ Տոնոյան
«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել»: Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ վիճակ է Լաչինի միջանցքում․ ՀՀ-ում Չեխիայի դեսպան Է այցելել արգելափակված Լաչինի միջանցք
Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցք՝ տեսնել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիմ Չեն Ընը Սերգեյ Շոյգուին ցույց է տեվել «գաղտնի» ԱԹՍ-ները
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ցույց է տվել նոր հյուսիսկորեակ...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...