ՌԴ–ում Իսպանիայի դեսպանությունը հայերենով իր աջակցությունն է հայտնել Բորելի հայտարարությանը
ՌԴ–ում Իսպանիայի դեսպանությունը թվիթերյան էջում հայերենով է աջակցություն հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզոֆ Բորելի հայտարարությանը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։ Նա նաև նշել էր, որ Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։
«Իսպանիան աջակցում է Ժոզոֆ Բորելի հայտարարությանը` Լաչինի շրջափակման հետ կապված հումանիտար իրավիճակի մասին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»,– ասված է հրապարակման մեջ։
Նշենք, որ ՀՀ–ում չկա Իսպանիայի դեսպանություն։ ՀՀ քաղաքացիները վիզա ստանալու համար դիմում են Մոսկվայում գործող Իսպանիայի դեսպանությանը։
[265f31877a6a44ea45c6374d57898699.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանել է լրատվամիջոցներից ստացված հարցերին։ Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի...
Օգնությունը կանգնեցնելը խաթարում է խաղաղության շուրջ վստահության ձևավորման ջանքերը. ԱՄՆ դեսպանություն
Հումանիտար օգնությունը կանգնեցնելն առավել սրում է վատթարացող հումանիտար իրավիճակը և խաթարում է խաղաղության գործընթացում...
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ, այս գործելակերպն անընդունելի է. Փաշինյան
Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամի...
Մոսկովյան բանակցություններին ընդառաջ ԼՂ նախագահը կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետությա...