Վլադիմիր Պուտինը Զիմբաբվեի առաջնորդին նախագահական ուղղաթիռ է նվիրել
Զիմբաբվեի տեղեկատվության նախարարությունը Twitter-ում հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետության ղեկավար Էմերսոն Մնագագվային նախագահական ուղղաթիռ է նվիրել։
«Նորին գերազանցություն նախագահ Պուտինը Նորին Գերազանցություն նախագահ Էմերսոն Դամբուզո Մնանգագվային է նվիրել նախագահական ուղղաթիռ, որը շուտով կառաքվի Զիմբաբվե»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Գրառումն ուղեկցվել է մի քանի լուսանկարներով։
Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում հուլիսի 27-ին Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի շրջանակներում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և աֆրիկյան երկրները միասին հանդես են գալիս բազմաբևեռության օգտին։
«Այժմ Ռուսաստանը և Աֆրիկայի երկրները միասին հանդես են գալիս արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման համար, որը հիմնված է ինքնիշխան իրավահավասարության, ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու իրավունքի հարգման սկզբունքների վրա»,- ասել է ՌԴ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...