ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Սանոսյան, համոզված լինենք չէ՞, որ կռազի կապոտները որպես ցանկապատ չեք օգտագործել․ Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու նախագծի մասին:
«Նախագիծը վերաբերում է 7 մարզի 12 համայնքում իրականացված ծրագրերին, որի ընդհանուր գումարը 1 միլիարդ 670 միլիոն դրամ է» ,- ասաց Սանոսյանը և հավելեց, որ այս տարվա 4 ծրագիր կա, մյուսները կա՛մ 2022, կա՛մ 2021 թվականների ծրագրեր են։
Վարչապետն էլ սկսեց թվարկել այն ծրագրերը, որոնք պետք է ֆինանսավորվեն։
«Ըստ այդմ Արագածոտնի մարզում Թալին խոշորացված համայնքի Մաստարա բնակավայրում գտնվող միջոցառման տան տարածքի ցանկապատի կառուցման աշխատանքներ։ Ըհը, տեսա՞ք պարոն Սանոսյան, միանգամից ցանկապատի աշխատանքներ ենք իրականացնում։ Պարոն Սանոսյան, համոզված լինենք չէ՞, որ կռազի կապոտները որպես ցանկապատ չեք օգտագործել» ,- ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորիս տներում էլ կա սերվիզ, որը հանում ենք, փոշին սրբում, հետո տեղը դնում ու դա երբեք չի օգտագործվում․ Փաշինյանը կատակեց
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է հերթական կատարվելիք ծրագիրը, որի ընթացք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարներն արդեն 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որևէ տեղաշարժ չկա․ Վարդան Սարգսյան
Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որևէ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր գյուղի տանն էլ, որ խորդանոցները բացեմ, «06» չեմ գտնի, բայց «06»-ի նման ահագին բաներ կգտնեմ․ Նիկոլ Փաշինյան
Այս րոպեներին ընթանում է կառավարության հերթական նիստը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է հերաթական կատարվելի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյա...