Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:

[887f1f1dd93f5a9e9e0181c0e351e994.jpg]
 

Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: 

 

«Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե բարձրաստիճան պաշտոնյան կարող է հայրենադարձվելու ընթացքում ունենալ նման խնդիրներ՝ կապեր ունենալով և հասանելիություն ունենալով, ընդհուպ Հանրապետության վարչապետի, նախագահի, նախարարների հետ, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ բազմաթիվ այլ մարդկանց հետ, որոնք նման հնարավոր կապեր չունեն:

[9a700d969dd474d61d27da47bcfab3fb.jpg]

 

Հայրենադարձություն բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է, բայց երբ քաղաքական մակարդակում դա հայտարարում ենք՝ չենք արձանագրում, որ քաղաքական ուղերձն այո՛, բազմաթիվ մարդկանց մոտ կարող է առաջացնել ոգևորություն, ցանկություն, բայց մի պետական կառավարման կամ իրավական մի ընթացակարգերի հետ բախվելուց մարդու ոգևորությունը կարող է զրոյանալ և հակառակը՝ հետ պտտվել ու առաջ բերել զղջման խորը զգացում, թե ինչու ես այս ճանապարհին ոտք դրեցի»,- ասել է վարչապետը։

[617fd6aee0cf4c05df3df87c52f4147d.jpg] 

 

Նշենք, որ կենտրոնն առաջարկում է մշտապես գործող հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, օնլայն և օֆլայն տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական, կապերի հաստատման ու պոտենցիալ գործատուների հետ շփումներ և այլն:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորիս տներում էլ կա սերվիզ, որը հանում ենք, փոշին սրբում, հետո տեղը դնում ու դա երբեք չի օգտագործվում․ Փաշինյանը կատակեց

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է հերթական կատարվելիք ծրագիրը, որի ընթացք...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250