ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարներն արդեն 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որևէ տեղաշարժ չկա․ Վարդան Սարգսյան
Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է՝ սպասում է Կոռնիձորի հատվածում, դեռ որևէ տեղաշարժ չկա։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Գործընթացը պահանջում է ըմբռնում, համբերատարություն և քայլերի որոշակի հաջորդականություն։ Դիմել ենք ՌԴ խաղաղապահներին եւ համապատասխան օղակներով՝ Ադրբեջանին, բայց դեռ որևէ պատասխան չենք ստացել։ Կարող ենք ասել՝ քար լռություն է»,- նշեց նա։
Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի՝ կապ է հաստատվել ՌԴ խաղաղապահ ուժերի հետ՝ բեռը տեղ հասցնելու հետ կապված:
Իր հերթին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով.
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 26-ին Հայաստանի կողմից Լաչինի պետական սահմանի անցակետի մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների կուտակումներ՝ հերթական սադրիչ գործողությունն է ծրագրվում»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 26-ին, առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար մեքենաները ուղևորվել են Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ 400 տոննա հումանիտար օգնությունը փոխանցել արցախահայությանը։ Մարդասիրական օգնությունը շրջափակված Արցախ է ուղարկվում պետական ծրագրի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլորիս տներում էլ կա սերվիզ, որը հանում ենք, փոշին սրբում, հետո տեղը դնում ու դա երբեք չի օգտագործվում․ Փաշինյանը կատակեց
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է հերթական կատարվելիք ծրագիրը, որի ընթացք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր գյուղի տանն էլ, որ խորդանոցները բացեմ, «06» չեմ գտնի, բայց «06»-ի նման ահագին բաներ կգտնեմ․ Նիկոլ Փաշինյան
Այս րոպեներին ընթանում է կառավարության հերթական նիստը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զեկուցում է հերաթական կատարվելի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է. Զախարովա
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է։ Այս մասին է հ...