Քաղաքականություն

Արևմուտքը երեսպաշտորեն մեղադրում է մեզ պարենի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամի համար. Պուտին

Արևմուտքը երեսպաշտորեն մեղադրում է մեզ պարենի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամի համար.  Պուտին
Հացահատիկի գործարքը պարունակում էր համաշխարհային շուկաներ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի մատակարարման ոչ իրավաչափ սահմանափակումները վերացնելու պարտավորություններ, բայց Ռուսաստանի պայմաններից…

Հացահատիկի գործարքը պարունակում էր համաշխարհային շուկաներ ռուսական հացահատիկի և պարարտանյութերի մատակարարման ոչ իրավաչափ սահմանափակումները վերացնելու պարտավորություններ, բայց Ռուսաստանի պայմաններից ոչ մեկը չի կատարվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի լիագումար նիստի ելույթում։

 

«Տարօրինակ պատկեր է ստեղծվում. Արևմուտքի երկրները մի կողմից խոչընդոտում են մեր հացահատիկի և պարարտանյութերի մատակարարումը, իսկ մյուս կողմից՝ երեսպաշտորեն մեղադրում են մեզ պարենի համաշխարհային շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար»,- ասել է Պուտինը:

 

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու աֆրիկյան երկրներին գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման հարցում։ ՌԴ նախագահի խոսքով՝ ապագայում Աֆրիկան կարող է ոչ միայն կերակրել իրեն, այլև դառնալ սնունդ արտահանող, և Ռուսաստանը կաջակցի այդ հարցում:

 

«Պատրաստ ենք ընդլայնել Աֆրիկայում աշխատող ռուսական առևտրային ներկայացուցչությունների ցանցը, ավելացնել տնտեսական, ինչպես նաև գյուղատնտեսության, կրթության, գիտության և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով դաշնակիցների քանակը»,- ասել է Պուտինը:

Նմանատիպ հոդվածներ

Այսօրվանից սկսվելու է թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցնելու գործընթացը. Գուրգեն Ներսիսյան

Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250