Ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կարող է օգտագործվել․ նոր օրենք՝ ԱՀ-ում
Արցախի նախագահի նախաձեռնությամբ երեկ՝ հուլիսի 27-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվել և ընդունվել է ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ հարակից օրինագծերով:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանն ընդգծեց ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքների կարգավորման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է հնարավորություն վճարի դիմաց օգտագործման վերցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը:
«Օրենքի փոփոխության հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերով կարգավորվեցին պետբյուջեի միջոցների հաշվին ամենամսյա վճարի տրամադրման հետ կապված հարաբերությունները: Ներկայում գույքը վարձակալությամբ տված ֆիզիկական և իրավաբանական անձանց զգալի մասը գտնվում է Արցախի սահմաններից դուրս և գործնականում ստացվում է այնպես, որ գույքը հանձնվում է վարձակալության դրա դիմաց բռնի տեղահանվածներին բնակարանային ապահովության նպատակով, վճարները պետական բյուջեի միջոցներից են վճարվում, և այդ գումարները Արցախի սահմաններից դուրս են գնում»,-ներկայացրել է Ժիրայր Միրզոյանը։
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարվող փոփոխություններով առաջարկվում է ռազմական դրության պայմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման դիմաց ամենամսյա վճար վճարելու պարտականությունը հանել»,- ասել է նա։
Միաժամանակ գույքի օգտագործման անհրաժեշտության վերացման դեպքում, եթե գույքը վերադարձվում է վնասված, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա նրան կտրվի համարժեք փոխհատուցում՝ Արցախի կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթի իրավակարգավորումներով առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ: Մտքերի փոխանակությունից հետո օրինագծերի փաթեթն ընդունվեց 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ :
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում կրկին հիստերիայի մեջ են․ ԱԳՆ-ի էմոցիոնալ հայտարարությունը
«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սազում ա՞․ Ալեն Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի ֆոնին ներկայացրել է արտերկրում կատարված...
Վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը ԼՂՀ-ի անկախության ճանաչումն է․ ԱՀ ԱԺ-ի կոչը՝ ՄԱԿ անդամ պետություններին
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղաս...
ՌԴ-ն «անմիջական սպառնալիք է՝ Եվրոպայի անվտանգության համար»․ Ճապոնիայի ՊՆ
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տարեկան զեկույցում Ռուսաստանն առաջին անգամ որակվել է՝ որպես «միակ և անմիջական սպառ...