
ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնության 19 բեռնատարներն արդեն Սյունիքում են

ՀՀ-ից Արցախ ուղարկվող հումանիտար օգնության 19 բեռնատարներն արդեն Սյունիքում են։
Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա, և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:
Լուսանկարը՝ Պարույր Մարկոսյանի։