Հզոր բախում Բեդֆորդի մերձակայքում․ տասնյակ վիրավորներ կան և մեկ զոհ
Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ քաղաքի մերձակայքում գնացքներ են բախվել:
Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, կան տուժածներ։ Երկու մարդատար գնացքների բախման հետևանքով Բեդֆորդի շրջանում տուժել է 89 մարդ։
Բրիտանական տրանսպորտային ոստիկանության տվյալներով՝ տուժածներից 11-ը գտնվում են ծանր վիճակում։ Հաստատվել է նաև գնացքներից մեկի մեքենավարի մահը։
«Բախման որևէ նախանշան չկար՝ ոչ անիվների ճռինչ, ոչ շչակների ձայն, ոչ էլ տագնապի ազդանշաններ։ Հանկարծ ուժեղ հարված եղավ։ Կարծեցի, թե պայթյուն է տեղի ունեցել։ Ամենուր ծուխ էր, մարդիկ արյունոտ դեմքերով ընկած էին հատակին։ Շատերը լացում ու գոռում էին», — The Guardian թերթին պատմել է գնացքներից մեկի ուղևոր Պիտեր Կնապը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...