ԵՄ-ն չի պատրաստվում միջնորդել Ուկրաինայի հարցում
Եվրամիությունը ներկայումս չի հանդիսանում ուկրաինական ճգնաժամի կարգավորման միջնորդ և ապագայում ևս նման նպատակ չի դնում իր առջև։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո։
«ԵՄ-ն միջնորդ չէ և մտադիր էլ չէ դառնալ: ԵՄ-ն Ուկրաինայի կողմում է», – ասել է նա։
Կոշտան նշել է, որ Եվրամիությունը չի հրաժարվի Կիևին աջակցելուց նույնիսկ ճգնաժամի ավարտից հետո։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել Եվրամիության և Ռուսաստանի միջև շփումները։
«Իմ գրասենյակի աշխատանքի միջոցով մենք պետք է ստեղծենք դիվանագիտական կապուղի, որպեսզի կարողանանք մեր ուղերձներն անմիջականորեն փոխանցել Ռուսաստանին», – հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...