Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասում են ՍԴ որոշմանը, որից հետո այդ մասին հայտարարություն կհնչի։
Կարապետյանը հայտարարեց, որ «մանդատները չվերցնելու» նարատիվը զարգացնում են իշխանությունն ու նրա աջակից ուժերը:
Քոչարյանի թիմը նույնպես կողմ է մանդատները վերցնելուն: Ընդդիմության այս որոշումը հակասական տրամադրություններ է առաջացրել ՔՊ-ում․ ոմանք ցնծում են, որ մարդագողության ճանապարհով սահմանադրական մեծամասնություն կզավթեն, ոմանք կարծում են, որ իրենք մեծամասնության կարիքը չունեն, Սահմանադրությունը կարող են նաեւ 300 հազար ստորագրությամբ դնել հանրաքվեի եւ առանց ընդդիմության` Վրաստանի պես, յոլա գնալ, հատկապես ունեն Արեւմուտքի աջակցությունը, եւ քաղաքական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող։
Սակայն Կարապետյանի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել ընդդիմության դաշտում, ոմանց համոզմամբ՝ դա չի նպաստելու ընդդիմադիր դաշտի համախմբմանը, եւ հանրության մի մեծ հատված էլ խիստ դժգոհ է մնալու:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...