Ադրբեջանական սուտը վերջնականապես հերքվեց. մահացած տղամարդու լուսանկար են տարածում
Սա ադրբեջանցիների ստի ու հիմարության հերթական ապացույցն է: Այս մասին գրում է Armenian Military Portal թելեգրամյան ալիքը:
«Սա զինվորականի գերեզմանն է, որի լուսանկարներն ադրբեջանցիները հրապարակում են և ասում, թե նա իրենց կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանն է:
Այս լուսանկարն արվել է մի քանի ժամ առաջ Ստեփանակերտում»,-ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
[5bce4b57cf3d58f7da12cfd90559487c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել. «Հետք»
Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին չորս ընկերությունում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լույսը չբացված, ժամը 04։00-ին այս ցուցակով պետք է գնան 2 հաց ստանալու․ Արցախ
Արամը ցերեկով ցուցակ է կազմում և մարդկանց տրամադրում է փոքրիկ համարակալված թղթեր, որպեսզի առավոտյան՝ ժամը 04:00-ին, քաղա...
Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը․ նա ժամանակ է խնդրել. «Հետք»
Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ Այս մասին...
Ալյուր, ձեթ, մանկական սնունդ. նախատեսվում է հումանիտար օգնությունը փոխանցել ԼՂ բնակիչներին
Առաջին անհրաժեշտության սննդամթերքով ու ապրանքներով 19 բեռնատար շուտով կուղևորվի Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է հումանիտ...