Բաքուն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ
Բաքուն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ: Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այս հարցը քննարկել է Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Սրիդարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ։
Հաջիևը նաև մտահոգություն է հայտնել ԶԼՄ-ներում շրջանառվող լուսանկարների և տեսանյութերի առնչությամբ, որոնք վերաբերում են հնդկական արտադրության սպառազինության համակարգեր Իրանի տարածքով Հայաստան տեղափոխելուն։
Բաքուն կոչ է արել Նյու Դելիին վերանայել Հայաստանին զենք մատակարարելու Հնդկաստանի որոշումը։
«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը բանակցում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ, Հնդկաստանի կողմից այս երկրին զենք մատակարարելը ճանապարհ է բացում դեպի ռազմականացում և իրավիճակի սրում, խոչընդոտում է կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասել է Հաջիևը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...