Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչապետը հերթական անգամ անհիմն կարծիք է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ադրբեջանական կողմը մոռանալով իրենց երկրի ղեկավարի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին, ըստ որի՝ Լաչինի միջանցքը պետք է վերահսկվի միայն ռուս խաղաղապահների կողմից, հայտարարել է․
«Հայկական կողմը պետք է հասկանա, որ Ադրբեջանի կողմից Լաչինում անցակետի ստեղծումն ամբողջությամբ միջազգային իրավունքի շրջանակներում է, այս քայլն արվել է Հայաստանի դիվերսիոն գործողությունները կանխելու համար, և այդ կետի առկայությունը քննարկման առարկա չէ։
Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ի որոշմամբ նույնպես միաձայն մերժեց Հայաստանի հայցը՝ վերահաստատելով, որ Ադրբեջանի կողմից սահմանին անցակետի ստեղծումը բացարձակ ինքնիշխան և օրինական որոշում է»։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր, որ այսօր խաղաղության ամենամեծ խոչընդոտը Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ մասնավորապես Լաչինի միջանցքում, ինչպես նաև՝ Հայաստանի սահմաններում։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի՝ միջազգային դատարանի որոշման մասին հայտարարությանը, ապա հարկ է նշել, որ այստեղ ևս Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերը, քանի որ Արդարադատության միջազգային դատարանը հուլիսի 6-ին վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի,...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...