Ուկրաինայում վիրավորվել է ամերիկացի Թրևոր Ռիդը․ Պետդեպը նախազգուշացում է տարածել
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը երեքշաբթի նախազգուշացրել է ամերիկացիներին չայցելել Ուկրաինա՝ հիշեցնելով այնտեղ ամերիկացի Թրևոր Ռիդի վիրավորման մասին։
«Մենք գիտենք, որ Թրևոր Ռիդը վիրավորվել է Ուկրաինայում կռվելու ժամանակ»,- ասել է Պատելը ճեպազրույցում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է ՀԿ-ների օգնության մասին, ինչի շնորհիվ Ռիդին տեղափոխել են Գերմանիա, որտեղ նա բուժօգնություն է ստանում։
Միաժամանակ Պատելն ասել է, որ ուկրաինական հակամարտության հենց սկզբից Միացյալ Նահանգները «նախազգուշացրել է ամերիկացի քաղաքացիներին, ովքեր մեկնում են այնտեղ ռազմական գործողություններին մասնակցելու», որ նրանք «լուրջ վտանգի տակ են, այդ թվում՝ գերեվարվելու, սպանվելու կամ վիրավորվելու վտանգի տակ»։
Միաժամանակ, ըստ Պատելի, ԱՄՆ-ն չի կարողանա օգնել նրանց տարհանման հարցում։ «Մենք ի վիճակի չենք օգնություն ցուցաբերել Ուկրաինայից ԱՄՆ քաղաքացիների տարհանման հարցում, այդ թվում՝ նրանց, ովքեր կարող են որոշել մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին», - ընդգծել է նա։
2022 թվականի ապրիլին հաղորդվեց, որ ամերիկացի ուսանող Թրևոր Ռիդը, ով Ռուսաստանում դատապարտվել էր ձերբակալության ժամանակ ոստիկանի հետ կռվելու համար, փոխանակվել է ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի հետ, ով դատապարտվել էր ԱՄՆ-ում՝ կոկաին տեղափոխելու պատրաստության մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մեն...
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Տանսամյակներ շարունակ Ադրեջանը վարել է Արցախն էթնիկ զտման ենթարկելու քաղաքականություն և այսօր անցել է իր հանցավոր ծրագրե...
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարը և...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...