ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնարավո՞ր է՝ ԼՂ հարցը դուրս գա Հայաստան-Ադրբեջան բանակցություններից. լրագրողը` Փաշինյանին
Մեր կարծիքով՝ ՀՀ-ն ԼԶ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել: ԼՂ ներկայացուցիչները պետք է լինեն բանակցությունների և երկխոսությունների կողմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով, միջազգային մեխանիզմների շրջանակներում» ,- հայտարարեց վարչապետը։
Փաշինյանն ասաց, թե կարծում է, որ ԼՂ իշխանությունները կարող են հարցեր առաջադրել, բովանդակություն գեներացնել և որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը:
«Դա է ճիշտ ճանապարհը» ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նամակ` ռուսաց թագավորին. մինչև երբ ենք այդպես ապրելու. Նիկոլ Փաշինյան
Մոսկվայի դիրքորոշման մեջ կան ազնիվ շեշտադրումներ և եթե դրանցից շատերը թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես է հնչում՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված խոսակցություն՝ վարչապետի և լրագրողի միջև
Լարված իրավիճակ ստեղծվեց վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողներից մեկը ձայնագրություն հրապարակեց՝ Արցախում հացի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին
Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներից ոմանք իրենց հարցի հնարավորությունը զիջե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավունքով եք դուք և ձեր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը. լրագրողը` Փաշինյանին
Վարչապետը դեռևս շարունակում է պատասխանել լրագրողների հարցերին։ Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանին հարց հղեց․․ «Երբ եկաք...