Ռուսաստան, Իրան, Պաղեստին․ Բայդենն ու Իսրայելի նախագահը հանդիպել են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Իրանի և Ռուսաստանի հարցը, հայտնում է Սպիտակ տունը։
Նրանք խորհրդակցել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ ուժեղացնելով կոորդինացումը՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը թույլ չտալու և Ռուսաստանի հետ Իրանի աճող պաշտպանական գործընկերության շուրջ:
Նշվում է, որ Բայդենը վերահաստատել է իր «հավատարմությունը երկու պետությունների համակեցության հիման վրա բանակցությունների միջոցով իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու ուղու պահպանմանը», ինչպես նաև «իսրայելցիներին և պաղեստինցիներին ազատության, բարգավաճման և անվտանգության հավասար պայմաններ ապահովելու համար»։
«Նախագահն ընդգծել է Հորդանան գետի Արևմտյան ափի անվտանգության և տնտեսական իրավիճակի բարելավման և ահաբեկչական հարձակումները կանխելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- հայտնել են ԱՄՆ նախագահի աշխատակազմում։
Առաջնորդները նաև քննարկել են շարունակական համագործակցությունը՝ մշակելու տեխնոլոգիական լուծումներ՝ հաղթահարելու ընդհանուր գլոբալ մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, համաճարակը և պարենային անապահովությունը:
Նմանատիպ հոդվածներ
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը AFP-ին տված հարցազրույցում խոսել է Ադրբեջանի հետ նոր զինված հակամարտության հավանականո...