Տեսնելով, որ Ղարաբաղի ապագան կանխորոշված է, հայերը «հիստերիայի» մեջ են. ռուս փորձագետ
Կասպյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (Ռուսաստան) գլխավոր տնօրեն, փորձագետ Իգոր Կորոտչենկոն «մեկնաբանել է» Մոսկվա-Բաքու հարաբերությունները, «վերլուծել» է տարածաշրջանում կատարվողը: Նշել է, իբր տեսնելով, որ Ղարաբաղի ապագան կանխորոշված է, հայերը «հիստերիայի» մեջ են։
«Նրանք նամակներ են ուղարկում ողջ միջազգային հանրությանը՝ պահանջներով, պայմաններով, բողոքներով և մեղադրանքներով, որ ինքը՝ միջազգային հանրությունը, ընդունում է հայերի «սպանությունը»։ Նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն թույլ չտալն է, թույլ չտալը, որ որևէ փաստաթուղթ ստորագրվի: Նրանք, ովքեր «ռևանշ» են ուզում, անընդհատ ճնշում են գործադրում Հայաստանի վարչապետի վրա»,- նշել է նա:
Ըստ նրա` իրենք համաշխարհային ռազմաքաղաքական իրավիճակի բուռն զարգացման փուլում են։
«Ամեն ինչ հեշտ չէ, հեշտ չէ նաև Հարավային Կովկասում։ Պետք է հանգիստ գնահատել իրավիճակը։ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների հիմքը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրն է։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք ղեկավարների հետ: Օբյեկտիվորեն Ադրբեջանը վաղուց կկարողանար իր վերահսկողության տակ վերադարձնել Ղարաբաղի մնացած հատվածը։ Բայց Ադրբեջանի ղեկավարը, որպես գերազանց դիվանագետ, հիանալի հասկանում է իրավիճակը և այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել նման քայլը։
Նախ, կա եռակողմ հայտարարություն, որը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, որտեղ հստակ շարադրված են Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկետները։ Երկրորդ՝ ցանկացած որոշում կայացնելիս ամեն ինչ պետք է հաշվարկված լինի, որպեսզի չվնասեն մեր բարեկամական հարաբերություններին։ Պատասխանատու փոխըմբռնում կա և՛ Մոսկվայում, և՛ Բաքվում։ Բայց, ցավոք, նա չկա ո՛չ Երեւանում, ո՛չ էլ Ղարաբաղի հայ անջատողականների մեջ»,- ասել է Կորոտչենկոն։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հետ կապված իր որոշումը
Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչո...
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել. ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ա...
Ինքնամեկուսացման քաղաքականությունը օգուտ չի բերում. Բաքուն` Միրզոյանի մեղադրանքների մասին
Հայաստանը չի հասկանում, որ 30 տարվա ինքնամեկուսացման քաղաքականությունը ոչ մի օգուտ չի բերում։ Ավստրիայի եվրոպական և միջա...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը, Միշելն ու Ալիևը. մանրամասներ
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ...