ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրև՝ Մոսկվայում․ զգուշացվում է փակել սրճարանների ամառային պատշգամբները
Մոսկվայի կենտրոնում հորդառատ անձրև է տեղացել: Այս մասին գրում են թելեգրամյան ալիքները և տեսանյութեր տարածում։
Նշվում է, որ մի քանի օրվա տաք եղանակից հետո մայրաքաղաքում տեղացել է հորդառատ անձրև, եղել է քամի, ամպրոպ և, ըստ կանխատեսումների, նույնիսկ կարկուտ։
Մոսկվայի իշխանություններն արդեն զգուշացրել են սրճարանների սեփականատերերին, որ ավելի լավ է փակել ամառային պատշգամբները և հնարավորության դեպքում ամրացնել դրանք։
Հայտնի է, որ հորդառատ անձրևը հեղեղել է երթևեկելի և հետիոտնային ճանապարհները Նովի Արբատում։ Նշվում է նաև, որ վատ եղանակի պատճառով ճանապարհներին խցանումներ են առաջանում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոնդում կմեկնարկի թաղամասի վերակառուցման նախագծի երկրորդ փուլը
Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկում են հայեցակարգի մրցույթի երկրորդ փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ լեռան ձնհալի հետևանքով սելավ է առաջացել
Արարատ լեռան վրա ձյան հալվելու հետևանքով սելավային հոսքեր են առաջացել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:&...